Դանիան նոր ՀՕՊ համակարգ կտեղակայի երկրի կենտրոնական բազայում
Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի կենտրոնական մասում գտնվող Կորսյորի ռազմածովային բազայում տեղակայելու է նոր հակածովային հրթիռային համակարգ։
2025 թվականի դեկտեմբերին նորվեգական Kongsberg Defence & Aerospace պաշտպանական ընկերությունը հայտարարել է, որ Դանիան իրենից պատվիրել է հակածովային հրթիռային համակարգ՝ ավելի քան 100 միլիոն եվրոյով։
«Պաշտպանության հանձնաժողովի կողմերը համաձայնել են Կորսյորի ռազմածովային բազայում տեղակայել ափամերձ հրթիռային պաշտպանության համակարգ», - ասվում է Դանիայի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
Հրապարակման համաձայն՝ նոր զենքը թույլ կտա Կոպենհագենին ավելի լավ վերահսկել նավերի մուտքը ռազմավարական նշանակություն ունեցող ներքին ջրեր, այդ թվում՝ Դանիայի նեղուցներ և Բալթիկ ծովի արևմտյան մասը։
«Ավելին, խորհրդարանական հանձնաժողովի կողմերը համաձայնել են, որ նավը, որը կօգտագործվի որպես կարևորագույն ստորջրյա ենթակառուցվածքների մոնիթորինգի հարթակ, և դրան կից վերլուծական համակարգը, կտեղակայվեն Ֆրեդերիկսհավնի ռազմածովային բազայում», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լուրջ ֆինանսական դժվարություններ է ապրում Ուկրաինայի դեմ պատերազմում․ Bloomberg
Ռուսաստանը գնալով ավելի լուրջ ֆինանսական դժվարություններ է ապրում Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու հարցում, ինչը...
Կատարը մեղադրում է Իսրայելին Գազայում հրադադարի խախտման մեջ
Կատարի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Գազայի հատվածո...
Պենտագոնը լրացուցիչ ՀՕՊ միջոցներ է տրամադրում Իսրայելին
Պենտագոնը լրացուցիչ ՀՕՊ միջոցներ է տրամադրում՝ Իսրայելին, ԱՄՆ արաբ դաշնակիցներին և ամերիկյան զորքերին Իրանի հարձակման դե...
Իսրայելը քննարկել է բանակի պատրաստվածությունը՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է իսրայելակ...