Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չբացակայելու արգելքը։
Ավելի վաղ Քննչական կոմիտե հարցաքննության են գնացել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ՝ Նաթան, Վահան և Հայկազուն Սրբազանները։
Լրագրողների հետ զրույցում Վահան Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշել է, որ սա եզակի դեպք է, երբ դատարանը միջամտում է եկեղեցու գործերին։
«Վահան Սրբազանը ծանուցում է ստացել որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար։ Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, նա անձեռնմխելի է, սա արկածախնդրություն է և ուղղված է պետության դեմ»,- ասել է նա։
«Գերագույն հոգևոր խորհուրդը որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը Կաթողիկոսի մենաշնորհն է ևորեւէ մեկը չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսի նման որոշումը չեղարկել կամ միջամտել»,- հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Նաթան Սրբազանը։
Երկրից արգելել են բացակայել նաև՝
Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին։
Նմանատիպ հոդվածներ
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...