Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊ն իր ընդունած արդեն հայտնի բանաձևում մտահոգություն հայտնել մի քանի եկեղեցականների կողմից իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ և թե ինչու չի նշել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Էլ իրար են մեղադրում, որ լավ լոբբինգ չեն արել, էլ աշխարհաքաղաքական շահերն են մեջբերում, էլ ասում են, որ իշխանությունն է եվրոպացիքին մոլորեցրել։
Բայց մտքներով չի անցնում անգամ, որ բանաձևում տեղ գտածն ու չգտածը ունեն մի շատ ավելի պարզ պատճառ.
֊ Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ, որովհետև, իրոք, այդպիսի ծրագրեր եղել են։
֊ Չկա նշում քաղբանտարկյալների վերաբերյալ, որովհետև Հայաստանում պարզապես քաղբանտարկյալներ չկան։
Նկարում Ստրասբուրգի տաճարն է՝ ըստ իս Եվրոպայի 2֊րդ ամենագեղեցիկ տաճարը Էջմիածնից հետո»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...
ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր տալու վերաբերյալ տեղեկությունները
Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զինծառայողի տատիկը հայտնել էր․ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հn...