Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափակումները վերացվել են։ Որոշումը հրապարակել է նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Նշվում է, որ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով կայացել է առաջին դատական նիստը, որի ընթացքում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, ինչպես նաև հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ նույն լիազորությունների կիրառմամբ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրել էր Արագածոտնի թեմի առաջնորդի և թեմի մի շարք այլ հոգևորականների ձերբակալման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...
Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...