Փաշինյանը՝ երկաթուղիների գործարկման շուրջ ՌԴ-ին դիմելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև ցանկանում է գործակցել ՌԴ գործընկերների հետ՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով համագործակցությունը խորացնելու նպատակով։
«Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել ՌԴ մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը: Մենք գրավոր դիմել ենք, ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ չկա: Բայց ընդհանուր առմամբ՝ դրական ազդակներ ստացվում են: Հույս ունենք, որ կարագանա պրոցեսը»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են երկաթուղու Երասխ-Սադարակ հատված։ «Պրոցեսներն ընթանում են, և մենք չենք կարող տարածաշրջանային պրոցեսները կանգնեցնել»,– նշել է նա՝ հավելելով, որ հույս ունեն՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի։ Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Ախուրիկի հատվածին։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե ՌԴ գործընկերներն ինչ-ինչ պատճառներով չցանկանան իրականացնել այդ ներդրումը, ապա հայկական կողմը տվյալ հատվածները հետ կվերցնի։ «Եւ ինքներս կանենք»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային...
Մասլեննիկովը՝ Հայաստանից ԵՄ-ի հնարավոր պահանջների մասին
Եվրամիության ղեկավարությունը որոշ փուլում կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հա...
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել TRIPP նախագծին. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական ճակատում կապեր է պահպանում հայ գոր...
Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-...