Ծառուկյանը անդրադարձել է հոր կողմից տրամադրվող աջակցությանը
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը One Night with Steiny փոդքաստի եթերում անդրադարձել է իր ընտանիքի ֆինանսական վիճակին և հոր կողմից տրամադրվող աջակցությանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Տարբերություն կա պարզապես հոր գումարները վատնող, անբան ու երես առած տղայի և այն մարդու միջև, ով քրտնաջան աշխատում է։ Եթե դու գործով ես զբաղված, օգտակար բան ես ստեղծում, և հայրդ քեզ գումար է տալիս, ապա լիարժեք իրավունք ունես այն ծախսելու»,- ընդգծել է մարզիկը:
Մարզիկը նշել է, որ մեծ առավելություն է, երբ ընտանիքն ունի ֆինանսական կայունություն, ինչը թույլ է տալիս, օրինակ, հորից 500 հազար դոլար խնդրել նոր ավտոմեքենայի համար։ Ըստ Ծառուկյանի՝ դա նորմալ է, եթե մարդն իր աշխատանքով վաստակել է այդ իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
Գաղափար չունեմ՝ ինձնից ինչ է պահանջվում․ Ծառուկյանը՝ չեմպիոնական գոտու համար պայքարելու մասին
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը խոստովանել է, որ հստակ չի պատկերացնում, թե ինչ պայմաններ...
Թոփուրիան կարծում է՝ հեշտությամբ նոկաուտի կենթարկի Ծառուկյանին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, վրացական ծագում ունեցող իսպանացի մարտիկ Իլիա Թոփուրիան անդրադարձել է նույն քաշա...
Սպերցյանը կարող է հանդես գալ թոփ 5 լիգաների առաջատար ակումբներում․ Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյան...
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար. «Ալ-Իթիհադի» նախագահ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ֆուտբոլային ակումբի նախագահ Անմար Ալ-Խաիլին հայտարարել է Լիոնել Մեսսիին պայմանագիր կնքելո...