Ինտերնետի անջատումը Իրանին միլիոնավոր դոլարներ է արժեցել
Հունվարի 8-ին Իրանում սկսված բողոքի ցույցերից հետո ամբողջ երկրում անջատվել է ինտերնետային ծառայությունը։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները գնահատում են, որ այս որոշումը օրական 2-ից 3 տրիլիոն թումանի ուղղակի տնտեսական վնաս է պատճառում, որը համարժեք է մոտավորապես 20.6 միլիոն դոլարի։
Այս մասին հայտարարել է Իրանի համակարգչային ինժեներների և ՏՏ ոլորտի մասնագիտական կազմակերպության նախագահ Ալի Հեքիմջևադին։
Հեքիմջևադին գնահատում է, որ ամենամեծ ազդեցությունը զգացել են թվային բիզնեսները և տեղեկատվական ծառայություններ մատուցող ընկերությունները։ Նրանց եկամտի զգալի մասը ուղղակիորեն կախված է համաշխարհային ինտերնետին կայուն հասանելիությունից։
Սահմանափակումների պայմաններում շատ ընկերություններ կտրուկ անկում են ապրել, իսկ որոշները ստիպված են եղել ամբողջությամբ փակվել։





























