ՀԷՑ-ը բարելավում է իր դիրքերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«ՀՀ ՊԵԿ պաշտոնական տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում 2025թ. չորրորդ եռամսյակի ամփոփ արդյունքներով (հունվար-դեկտեմբեր) «ՀԷՑ» ՓԲԸ-ն բարելավել է իր դիրքը երկու միավորով՝ զբաղեցնելով ցանկի 17-րդ տեղը. ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 16.9 մլրդ ՀՀ դրամ։
2024թ. նույն դասակարգման ցուցանիշը 19-րդն էր, իսկ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների հանրագումարը՝ 12.2 մլրդ ՀՀ դրամ։
2025 թվականի ողջ տարվա արդյունքներով ՀԷՑ-ը պետական բյուջե է վճարել շուրջ 4,7 մլրդ ՀՀ դրամ ավելի հարկեր և վճարներ (մոտ 39%-ով ավելի), քան ողջ 2024 թվականի ընթացքում։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովտդին»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ես չեմ ծառայել զինված ուժերում․ մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը ծառայել է․ Նարեկ Կարապետյան
Ես չեմ ծառայել զինված ուժերում, չեն ծառայել նաև Սամվել Կարապետյանի որդիները։ Մեր ընտանիքից Սամվել Կարապետյանը ծառայել է,...
Մխիթարյան գնացքը հասավ․ «Ինտերը»՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Մխիթարյան գնացքը հասավ։ Այս մասից սոցցանցի էջում գրառում է արել Միլանի «Ինտեր»-ը՝ նվիրված թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթար...
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հունվարի 24-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան
Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևա...