Քաղաքականություն

Մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում․ ՊԵԿ նախագհը՝ կոռուպցիայի մասին

Marine 111 դիտում
Մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում․ ՊԵԿ նախագհը՝ կոռուպցիայի մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով, հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք: «Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում», - ընդգծել է Հակոբյանը:


Կոմիտեի նախագահը վերջին շրջանում ՊԵԿ-ում տեղի ունեցող գործընթացները համեմատել է օրգանիզմում ջերմության միջոցով կազդուրման հետ: Նրա խոսքով՝ ջերմությունը համակարգի առողջացման նշան է և այդ առողջացումն ունի խորքային պատճառներ: Պատճառներից մեկը համակարգի զգալի ձեռքբերումներն են: Նա առանձնացրել է հարկ վճարողների հետ համատեղ պետբյուջեի մուտքերի ապահովումը և ստուգումների քանակի նվազումը՝ նշելով, որ դա վկայում է վարչարարության արդյունավետության էական փոփոխության մասին։ «Պարզ է, որ նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա»,– ընդգծել է Կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2025 թվականի արդյունքներով ՊԵԿ-ը բարեփոխումների ցուցանիշով առաջատար կառույցներից է։


Էդուարդ Հակոբյանը խոսել է մաքսանենգության և ստվերի խոշոր բացահայտումների մասին, որոնք, նրա խոսքով, ևս անհանգստացրել են նեղ անձնական շահերով առաջնորդվող տարբեր շրջանակների. «Բարեփոխումների անշեղ ընթացքը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, թե համակարգի ներսում և թե դրսում», - վստահեցրել է նա՝ ընդգծելով, որ համակարգում իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250