Մեկդ էդ երիտասարդին ասեք՝ ոնց կարելի է էս աստիճան անտաղանդ pr անել․ Թունյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքում գրել է․
«Մեկդ էդ երիտասարդին ասեք, որ իրենց ընկերությունների կողմից բյուջե ՓՈԽԱՆՑՎԱԾ հարկերի մի զգալի մասը ԱԱՀ-ն է, որն իրականում վճարում է վերջնական սպառողը (այդ հարկը մտած է ապրանքի ու ծառայության գնի մեջ):
Օրինակ, նույն թոշակառուները, որ վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց, դրա մեջ ԱԱՀ կա, որը փոխանցվում է պետբյուջե՝ որպես ՀԷՑ-ի վճարած հարկ: Մի զգալի մասն էլ եկամտային հարկն է, որը վճարում են վարձու աշխատողները, իսկ ընկերությունը դա փոխանցում է պետբյուջե՝ որպես հարկային գործակալ:
Պայմանական ասած, իրենց «փայ» հարկը շահութահարկն է, որն էլ իրենց շահույթի 1/5 մասն է: Լավ եք անում, որ հարկեր եք վճարում՝ կապ չունի ուղղակի կամ անուղղակի: Սակայն դա մարդկանց աչքը մի մտցրեք, ձեր պես տասնյակ հազարավոր ընկերություններ հարկեր են վճարում, ձեր վճարած հարկը մեր ընդհանուր հարկերի ընդամենը մի փոքր մասն է:
Իսկ թե հարկերը ինչի վրա են ծախսվում, ոչ թե դուք եք որոշում, այլ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը՝ պետության շահերից ելնելով:
Ասենք, ոնց կարելի է էդքան ռեսուրսի տիրապետելով՝ էս աստիճան անտաղանդ pr անել»:
Նմանատիպ հոդվածներ
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...
Հարկ չկա հիմնազուրկ պատճառաբանություններով ձախողել ժողովի գումարումը արտերկրում․ Մայր Աթոռ
Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարու...
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստ...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք ստանալու մեջ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի...