«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառքի վրա բռնվել էին․ Կոնջորյան
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն:
«Արծվիկ Մինասյանն ասում էր՝ դուք խոսում եք մի ծանրակշիռ ուժի մասին։ Այ, էս է ձեր ծանրակշռությունը: Հիմա ձեր կշիռը այս աթոռների վրա մի քանի վայրկյան առաջ և հիմա կտրուկ տարբերվում է: Դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել, քաղաքական դաշտում դուք ձեր կշիռը ո՞նց եք պահելու»,- ասել է Կոնջորյանը՝ դիմելով դահլիճից հեռացած ընդդիմադիր գործընկերներին:
«Սա ինչի՞ մասին է խոսում: Մի քանի օր առաջ եկել Քննիչ հանձնաժողովից էին խոսում: Նույն բանն է: Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցել, հետո եկել ասում են՝ թե Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուր է:
Հիմա եկել են այստեղ կամ խորհրդի նիստին, հարցի քննարկման վերաբերյալ բովանդակային դատողություններ են անում, բայց հարցի բովանդակային քննարկմանը չեն մասնակցում: «Պատիվ ունեմ»-ը, ի դեպ, էստեղ է, մարդիկ խիզախաբար մնացել են: Իհարկե գնալու են, հո չեն գալու էստեղ հարցեր տան:
Եթե ճիշտ եմ հիշում, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն էին ընտրակաշառքի վրա բռնվել, նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռն էլ կա: Դե, ինձ համար «Պատիվ ունեմ»-ը և »Հայաստան» դաշինքը նույնն են, այսինքն՝ խոսքը ընդդիմության մասին է, եկել դիտորդական առաքելությունից են խոսում, բայց իրենք, ընդդիմություն լինելով, ընտրակաշառքի վրա բռնվել են: Դրա համար էլ չեն մասնակցում բովանդակային քննարկմանը, որովհետև որ մասնակցեին, էս փաստարկները լսելու էին: Դրա համար էլ թողեցին գնացին»,- հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...
Հարկ չկա հիմնազուրկ պատճառաբանություններով ձախողել ժողովի գումարումը արտերկրում․ Մայր Աթոռ
Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարու...
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստ...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք ստանալու մեջ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի...