Արման Ծառուկյանն անդրադարձել է Մախաչևից վախենալու մասին խոսակցություններին
UFC-ի թեթեւ քաշային կարգում դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը հերքել է տեղեկությունները, թե ինքը վախեցել է ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտին դուրս գալուց։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը Մախաչեւի դեմ ռեւանշ-մենամարտից վերջին պահին հրաժարվել է ողնաշարի գոտկային հատվածի ճողվածքի պատճառով։
«Ինչպե՞ս կարող էի վախենալ Իսլամից, եթե առաջին անգամ նրա դեմ մենամարտել եմ 22 տարեկանում։ Այդ ժամանակ Մախաչեւն արդեն 6 կամ 7 մենամարտ ուներ UFC-ում։ Ինձ այդ մենամարտի առաջարկը արվել է մրցաշարից 2-3 շաբաթ առաջ, և ես համաձայնել եմ»,- ասել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ անհնար է խոսել վախի մասին նաև այն պատճառով, որ ինքը վեց տարի շարունակ պատրաստվել է այդ ռեւանշին։
«Անկախ արդյունքից, ես կցուցադրեի լավ մենամարտ, կվաստակեի գումար և կմեծացնեի իմ ճանաչելիությունը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։
Նշվում է, որ MMA-ում Արման Ծառուկյանը անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթանակ է տարել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտզալի Եվրո-2026-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 5-4 հաշվով առավելու...
Ուկրաինայի բողոքն անհիմն է. ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին
Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայա...
«Մի շաբաթ սիրում են, հաջորդին՝ ատում. երկուսի համար էլ գումար եմ ստանում». Արման Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում քննադատո...
Արման Ծառուկյանը հայտնել է, թե ով կարող լինել իր հաջորդ մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը խոսել է իր...