Ուկրաինայի բողոքն անհիմն է. ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին
Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածը: Այս մասին գրված է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում:
ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ՝ ըստ որոնց ուկրաինական կողմի բողոքն անհիմն է: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան (ՈւՖԱ) պաշտոնական դիմում է ուղարկել UEFA-ի Վերահսկիչ, էթիկական և կարգապահական մարմին (CEDB)՝ 2026 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Բողոքի պատճառը դարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Դենիս Նևեդրովի հուզական արձագանքը, որը ակումբային մակարդակում հանդես է գալիս ռուսական «Տյումեն» ակումբում։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ եզրափակիչ սուլիչից հետո Նևեդրովը հայհոյանքներ է հնչեցրել ուկրաինացի ֆուտբոլիստների հասցեին։ Բացի այդ, ՈւՖԱ-ի ուշադրությունը գրավել են Նևեդրովի հրապարակումները Instagram-ում, որտեղ, ասոցիացիայի կարծիքով, տեղադրվել են վիրավորական էմոջիներ՝ ուղղված Ուկրաինայի հավաքականին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտզալի Եվրո-2026-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 5-4 հաշվով առավելու...
Արման Ծառուկյանն անդրադարձել է Մախաչևից վախենալու մասին խոսակցություններին
UFC-ի թեթեւ քաշային կարգում դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը հերքել է տեղեկությունները, թե ինքը վախեցել է ռուսա...
Արման Ծառուկյանը հայտնել է, թե ով կարող լինել իր հաջորդ մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը խոսել է իր...
«Մի շաբաթ սիրում են, հաջորդին՝ ատում. երկուսի համար էլ գումար եմ ստանում». Արման Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում քննադատո...