Արման Ծառուկյանը հայտնել է, թե ով կարող լինել իր հաջորդ մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը խոսել է իր տիտղոսային հեռանկարների մասին։ Paramount-ի հետ զրույցում Արման Ծառուկյանը մեկնաբանել է իրավիճակը և հնարավոր զարգացումները։
«Ցանկանում եմ մենամարտել Ջասթինի հետ, քանի որ նա տիրապետում է ժամանակավոր գոտուն։ Ես պատրաստ եմ հանդիպել Գեյջիին, օրինակ՝ ապրիլին կամ հունիսին, եթե Թոփուրիան պատրաստ չլինի։ Եթե Իլիան վերադառնա, ես ստիպված կլինեմ սպասել։
Սակայն կա տարբերակ, որ իմ հաջորդ մրցակիցը կդառնա Գեյջին, և մենք կմենամարտենք լիարժեք տիտղոսի համար, իսկ Թոփուրիան կտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ՝ այնտեղ գոտու համար պայքարելու։ Չգիտեմ, սա իմ ենթադրությունն է», – ասել է Ծառուկյանը։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։ Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ Ջասթին Գեյջին ունի 27 հաղթանակ և 5 պարտություն։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում Ջասթին Գեյջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Փեդի Փիմբլեթին՝ նվաճելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Ըստ նախնական ծրագրի՝ ամերիկացու հաջորդ մրցակիցը պետք է լինի դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտզալի Եվրո-2026-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 5-4 հաշվով առավելու...
Ուկրաինայի բողոքն անհիմն է. ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին
Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայա...
Արման Ծառուկյանն անդրադարձել է Մախաչևից վախենալու մասին խոսակցություններին
UFC-ի թեթեւ քաշային կարգում դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը հերքել է տեղեկությունները, թե ինքը վախեցել է ռուսա...
«Մի շաբաթ սիրում են, հաջորդին՝ ատում. երկուսի համար էլ գումար եմ ստանում». Արման Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում քննադատո...