Մեր ամեն երրորդ ուսուցիչը հաջողությամբ անցել է ատեստավորում. Ժաննա Անդրեասյան
Կամավոր ատեստավորման արդյունքները ամբողջությամբ ամփոփված են. 9602 ուսուցիչ, որը մեր ուսուցչական կազմի շուրջ 31 տոկոսն է: Մեր ամեն երրորդ ուսուցիչը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սա իսկապես լավ դինամիկա ու առաջընթաց է: Մենք ոչ միայն կամավոր ատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում, օրինակ՝ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է: Այս քաղաքականությունները ունեն կոնկրետ արդյունք»,- ասել է նա:
Նախարարաը հավելել է, որ նախորդ տարի մեր դպրոցներ մտել են շուրջ 4000 նոր ուսուցիչներ, նրանց 80 տոկոսը մինչև 45 տարեկան մարդիկ են:
«Մարդիկ են, ովքեր ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են Կառավարության քաղաքականությունը, տեսնում են, որ դրա շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի»,- նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...
Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործո...