Իշխանությունները ձգտելու են մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտը հասցնել 1%-ի. Հովհաննիսյան

Պետական պարտքի սպասարկման մեր հնարավորություններն աճել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։


Նա հավելել է, որ պարտքի հաշվին իրականացված ծախսերը տվել են այնպիսի արդյունք, որի շնորհիվ հաջողվել է այնքան ավելացնել եկամուտները, որ այժմ երկիրը չի բախվում պարտքի սպասարկման խնդրին։ Հովհաննիսյանը պարզաբանել է, որ պարտք վերցված միջոցներն ուղղվում են կապիտալ ծախսերին: Նա խոստովանել է, որ պետական պարտքի չափն աճել է՝ հորդորելով հաշվի առնել ոչ միայն այս միտումը, այլև Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը 2018 թվականի 52%-ից 2025 թվականին նվազել է մինչև 48%:


«Իշխանությունները ձգտելու են մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտը հասցնել 1%-ի: Դա գործնականում նշանակելու է հավելուրդային բյուջե: Մենք նպատակ ենք դրել ամեն տարի բյուջեի դեֆիցիտը նվազեցնել 1 տոկոսային կետով», - հավելել է նախարաը: 

Քաղաքականություն

Պատահարներ