Եվրամիությունը սկսել է հասկանալ, թե որտեղ է իր երջանկությունը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ռուսաստանի Կիրովի մարզի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը սկսում է գիտակցել միջազգային հարթակում սեփական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը և հասկանում է, թե որտեղ է իր երջանկությունը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի իրական տեղը Ռուսաստանի և Բելառուսի կողքին է։
Լուկաշենկոն նշել է, որ Եվրոպան այսօր ստիպված է գազը գնել հնգապատիկ թանկ գնով, քան ժամանակին առաջարկում էր Ռուսաստանը։ Նա ընդգծել է, որ Մինսկն ու Մոսկվան չեն ողջունում եվրոպական տնտեսության ներկայիս խնդիրները։
Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին՝ Լուկաշենկոն նկատել է, որ Եվրոպան վերջապես սկսում է ցուցաբերել քաղաքական կամք՝ ԱՄՆ-ի հնարավոր մաքսատուրքերին սեփական պատժամիջոցներով պատասխանելու համար։
Ըստ Բելառուսի նախագահի՝ Եվրասիական տարածաշրջանը մեկ ընդհանուր տուն է, որտեղ պետք է կառուցել համագործակցություն, այլ ոչ թե ապավինել արևմտյան կիսագնդի թելադրանքին։
Լուկաշենկոն հավելել է, որ չնայած իրավիճակի սրմանը, ինքը կողմնակից չէ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև բացահայտ առճակատմանը, սակայն ակնկալում է, որ Եվրոպան կդառնա միջազգային հարաբերությունների ավելի անկախ խաղացող։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան...
Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային ան...
Փաշինյանն արժանացլ է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավար...
Ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ: Այս մասին Auroranews-ին հայտնել են Հակակոռուպցիոն կո...