Իրանցիների բողոքի ակցիան Երևանում. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»
Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ մասնակիցները փորձել են երթով շարժվել դեպի Կապույտ մզկիթ։
Տարածքում ծառայություն իրականացնող մեծաթիվ ոստիկանական ուժերը արգելել են երթի անցկացումը։ Չնայած ցուցարարների հավաստիացումներին, որ ակցիան կրելու է խաղաղ բնույթ և իրենք քայլելու են բացառապես մայթերով՝ առանց երթևեկությունը խաթարելու, իրավապահները թույլ չեն տվել առաջանալ։
Երթ իրականացնելու փորձի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների։ Այս պահին դեսպանատան հարակից տարածքը շարունակում է մնալ հսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ անհետ կորած տղամարդու մահվան դեպքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին: Ձե...
7 անձ ենթարկվել են վարչական ձերբակալման. նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած իրանցիների ցույցից
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմող քաղաքացիներին
Ծանուցում վիզայի դիմորդների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համ...
Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կո...