7 անձ ենթարկվել են վարչական ձերբակալման. նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած իրանցիների ցույցից
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։ Այս մասին Auroranews-ին հայտնեղ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ մասնակիցները փորձել են երթով շարժվել դեպի Կապույտ մզկիթ։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ անհետ կորած տղամարդու մահվան դեպքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին: Ձե...
Իրանցիների բողոքի ակցիան Երևանում. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»
Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմող քաղաքացիներին
Ծանուցում վիզայի դիմորդների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համ...
Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կո...