Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ 2026 թվականի երկրորդ կեսից ուժի մեջ կմտնի նոր օրենսդրական պահանջ, ըստ որի՝ ռիելթորական գործունեությամբ զբաղվելու համար մասնագետները պարտադիր պետք է անցնեն ատեստավորում և հանձնեն համապատասխան թեստեր։
«Կստեղծվի հատուկ համակարգ, որտեղ կստուգվեն անշարժ գույքի բոլոր որակական պարամետրերը։ Միայն համապատասխան ստուգում անցնելուց հետո գույքը թույլատրելի կլինի հանել վաճառքի կամ վարձակալության։
Սեփականատերերը հնարավորություն կունենան իրենց գույքը հանձնել պրոֆեսիոնալ կառավարման և ստանալ եկամուտներ՝ առանց ավելորդ վարչարարական քաշքշուկների։
Գույքի կառավարմամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների համար նույնպես կսահմանվեն հստակ մասնագիտական չափանիշներ։
Այս քայլերն ուղղված են անշարժ գույքի շուկայի թափանցիկության բարձրացմանը և մատուցվող ծառայությունների որակի վերահսկողությանը»,- ասել է Սուրեն Թովմասյանը
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմող քաղաքացիներին
Ծանուցում վիզայի դիմորդների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համ...
Իրանցիների բողոքի ակցիան Երևանում. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»
Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատու...
7 անձ ենթարկվել են վարչական ձերբակալման. նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած իրանցիների ցույցից
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվու...
ՔԿ-ն՝ անհետ կորած տղամարդու մահվան դեպքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին: Ձե...