Դատարանը խափանման միջոց է ընտրել Յուլիա Տիմոշենկոյի համար
Հակակոռուպցիոն դատախազությունը կպահանջի 50 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել պատգամավոր Յուլիա Տիմոշենկոյին, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Այս մասին հայտարարել է SAPO-ի մամուլի խոսնակ Օլգա Պոստոլյուկը Babel հրատարակությանը տված մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը նաև կխնդրի դատարանին որոշակի պարտականություններ սահմանել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի վրա՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ։
Օլգա Պոստոլյուկը պարզաբանել է, որ դատախազները համապատասխան միջնորդություն են ներկայացրել Բարձրագույն հակակոռուպցիոն դատարան:
Տիմոշենկոյի գործով դատական նիստը, որտեղ կորոշվի խափանման միջոցը, հավանաբար կկայանա այսօր:
Ավելի վաղ հայտնել էինք Տիմոշենկոն մեղադրել է Զելենսկիին կոռուպցիայի մեջ: «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Facebook-ի իր էջում հայտնել է, որ կուսակցության գրասենյակում ավարտվել են «անհետաձգելի քննչական գործողությունները», որոնք շարունակվել են ամբողջ գիշեր։





























