2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է. Սուրեն Պապիկյան
2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որոնցից մեկը՝ կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարման, երկուսը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, երկուսը՝ առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ այս թվերը բոլոր ժամկետային զիծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեմտեմբերի 31-ն ընկած ժամանկահտվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ն արդեն նշեցի, որ ծառայության հետ կապված հանգամանքերում, 24-ը՝ ծառայութան հետ չկապված հանգամանքերում, այսինքն՝ ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներ, գուցե հիվանդություն, բայց տանը, ծառայությունից դուրս: Սրանք մտնում են այն ստատիստիկայի մեջ, որը վերաբերում է մեր ամբողջ հանրությանը:
Եթե վեր հանեք ամբողջ ստատիստիկան, թե մարդիկ ինչի բերումով են մահանում, կտեսնեք, որ ԶՈՒ-ն դրա մի մասն է կազմում, որովհետև մենք հասարակության մասն ենք, դրանից չենք կարող կտրվել: Ըստ այդմ՝ մահացության թվերը 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականին պակասել են 40 տոկոսով: Սա է իրականությունը:
Կարծում եմ՝ այնպիսի վիճակագրություն է, որը, իհարկե, բարդ է ասել գոհացուցիչ՝ հաշվի առնելով, որ մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաև չգնահատել, որ ունենք էական արդյունքներ և էական տեղաշարժ այս առումով»,- նշել է նա:
Սուրեն Պապիկյանը նաև հավելել է, որ միջանձնային հարաբերություններում, երբ մարդը մարդուն սպանում է, նման դեպք չենք ունեցել. «Սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ»:
Նմանատիպ հոդվածներ
Բրավո, Հայաստան. Քոնոր Մաքրեգոր
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքրեգորը գովաբանել է Հայաստանը: Նա անդրադարձել է Հատիս լեռան վրա կառուցվող Հ...
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թո...
Պարեկները նախորդ շաբաթ հայտնաբերել են 438 ոչ սթափ վարորդ. ՆԳՆ ոստիկանություն
Հունվարի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկու...
Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է
Ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքեր...