Զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալու 21-30 օր արձակուրդ. Պապիկյան
Զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալու 21-30 օր արձակուրդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ դա կբաշխվի համամասնորեն. «Եթե նախկին ծառայողների դեպքում 2 տարի ժամկետին էր վերաբերում, ապա այս տարի զորակոչվածների դեպում՝ 1.5։ Սահմանային ծառայություն տանող զինծառայողների համար կլինի 30 օր արձակուրդ, այսինքն՝ ամեն 6 ամիսը մեկ 10 օր զինծառայողը կկարողանա գնալ արձակուրդ, և 21 օր՝ այլ (թիկունքային) զորամասերի համար»։
Պապիկյանը նաև հավելեց, որ իրենց կատարած բարեփոխումների արդյունքում այնպես են արել, որ երդման արարողությունից հետո զինծառայողը կարող է ունենալ 2 օր արձակուրդ. «Ծնողը կարող է նույնիսկ չգալ զորամաս, զինծառայողը կստանա իր երկօրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի դրանք և կվերադառնա հիմնական ծառայության՝ որպես լիիրավ զինծառայող»։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 5-11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝Աշխատանքներն ընթանում են բնա...
Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայություն
Հունվարի 5-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 689 դեպք, որից 112-ը՝ արտակարգ:Մասնավորապես՝...
Բրավո, Հայաստան. Քոնոր Մաքրեգոր
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքրեգորը գովաբանել է Հայաստանը: Նա անդրադարձել է Հատիս լեռան վրա կառուց...
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թո...