Հունվարի 5-11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝


Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։


Շաբաթվա ուղևորահոսք․


Հունվարի 5-ից հունվարի 11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր։


Շարժակազմերի տվյալներ․


Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝


743՝ երեք վագոնանի,


1089՝ երկու վագոնանի,


990՝ մեկ վագոնանի։


Կատարողականը՝ 100 %


Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման մի քանի տարբերակով.


Տրանսպորտային քարտ,


Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),


Telcell Wallet բջջային հավելված,


Կարող եք նաև Telcell տերմինալից գնել էլեկտրոնային QR ուղետոմս, որը կփոխանցվի Ձեր Telcell Wallet-ին։


Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝


Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,


Telcell սպասարկման կետերից,


Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,


Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Քաղաքականություն