Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ խորհուրդ տալով ցամաքային երթուղիներով գնալ Հայաստանով կամ Թուրքիայով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված արտակարգ հայտարարության մեջ։
Զգուշացման մեջ նշվում է, որ ԱՄՆ անձնագիր ունենալը կարող է հիմք հանդիսանալ Իրանի իշխանությունների կողմից կալանքի համար։ Քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում ակնկալել ինտերնետի խափանումներ և նախապես պլանավորել այլընտրանքային հաղորդակցությունները։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի հետագա խափանումներ, պլանավորեն այլընտրանքային հաղորդակցությունները և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազությունը պահանջել է Սամվել Կարապետյանի կալանավորումը․ Արամ Վարդևանյան
2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Սոլովյովի արած հայտարարությունների մասին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և նշել, որ...
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծի...
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնո...