Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեին
UFC-ի թեթև քաշային կարգի բրիտանացի ներկայացուցիչ Փեդի Փիմբլեթը կոշտ մեկնաբանություններով է հանդես եկել Արման Ծառուկյանի վերջին ելույթների վերաբերյալ՝ անդրադառնալով նրա գրեփլինգի մրցումներին և տարվա եզրափակիչ գոտեմարտին։
Տարվա ընթացքում գրեփլինգի կանոններով չորս հաղթանակ գրանցելուց հետո Արման Ծառուկյանը ոչ-ոքի արդյունք է արձանագրել Շարաբուտդին Մագոմեդովի հետ մենամարտում։ Այդ հանգամանքից օգտվելով Փիմբլեթը քննադատել է Ծառուկյանին։ The MMA Guru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իր վրա տպավորություն չի թողել Ծառուկյանի պայքարը գետնի վրա՝ ընդգծելով, որ վերջինս խնդիրներ է ունեցել նույնիսկ հարվածային ոճի մարտիկի դեմ։
Փիմբլեթը նաև ակնարկել է, որ իրեն չի համոզել Ծառուկյանի հաղթանակը Դեն Հուկերի նկատմամբ UFC-ում՝ չնայած այն հանգամանքին, որ մենամարտը ավարտվել էր վաղաժամ՝ խեղդող հնարքով երկրորդ ռաունդում։ Նրա խոսքով՝ Հուկերի գետնի վրա պայքարի մակարդակը բարձր չի եղել։
Միաժամանակ բրիտանացի մարտիկը նշել է, որ նախկինում ինքն էլ ակտիվ մասնակցել է գրեփլինգի մրցումների, սակայն ներկայումս կենտրոնացած է բացառապես MMA մենամարտերի վրա։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր մարզիկ ազատ է ընտրելու իր զարգացման ուղին։
Նշենք, որ հունվարի 24-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում Փեդի Փիմբլեթը Ջասթին Գեյջիի հետ մենամարտում կփորձի նվաճել թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտին, իսկ Արման Ծառուկյանը նախատեսում է հանդես գալ որպես այդ գոտեմարտի պահեստային մարտիկ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Արման Ծառուկյան-Լենս Պալմեր գոտեմшրտը
Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։ Երեկոյի...
Տվեք ինձ նրան. նրա աստղը կմարի. Ծառուկյանի կոշտ քննադատությունը՝ Փիմբլեթի վերաբերյալ
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է դիվիզիոնի 5-րդ համար, անգլիացի Փե...
Ադրբեջանը դիմել է FIS-ին՝ դժգոհելով հայ մարզիկի գործողություններից
Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնական դիմում է ուղարկել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային...
Իլիա Թոփուրիանը կկանգնի դատարանի առաջ
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիան հունվարի 7-ին կներկայանա Իսպանիայի Մոստոլես քաղաքի դատարան։ Boxing News-...