Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 35 մարդ է սպանվել, 1200-ը՝ ձերբակալվել. ԶԼՄ-ներ
Իրանում 9 օր շարունակվող փողոցային ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, իսկ ավելի քան 1200 ցուցարար ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Deutsche Presse-Agentur (dpa) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել առնվազն 88 քաղաքներում կամ երկրի 31 նահանգներից 27-ում: Ինչ-որ պահի իրանցի ուժայինները սկսել են ուժ կիրառել ցուցարարների դեմ, հատկապես փոքր բնակավայրերի ակցիաների ժամանակ, գրում են իրավապաշտպանները: Նման գործողությունները բողոքի նոր ալիք են հրահրել խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մաշհադում և Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ցույցերին միացել են հանրապետության առնվազն 17 բուհերի ուսանողներ։
Ի պատասխան, ըստ ուսանողական լրատվամիջոցների, ուժայինները սկսել են ռեյդեր իրականացնել համալսարանի տարածքում: Իրանում զանգվածային ցույցերի ընթացքում 35 զոհվածների թվում 29-ը ցուցարարներ են, 4-ը՝ երեխաներ, ևս 2-ը՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ուժայինները փորձել են զենք օգտագործել Կուխդեշտում ցույցը ցրելու համար։ Ցույցերը երկրում մեկնարկել են ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...