Խոշոր նավթային ընկերությունները տեղյակ չեն եղել Մադուրոյին տապալելու Թրամփի ծրագրերի մասին․ FT

Ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների՝ ExxonMobil-ի, Chevron-ի և ConocoPhillips-ի ղեկավարները տեղյակ չեն եղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագրերից։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով ոլորտի իր աղբյուրին։


FT-ի զրուցակցի խոսքով՝ Վենեսուելայում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ կապիտալ և փորձ ունեցող արդյունաբերական խաղացողներից ոչ մեկի հետ խորհրդակցություններ չեն անցկացվել ո՛չ Մադուրոյի հնարավոր տապալումից առաջ, ո՛չ էլ Թրամփի հայտարարություններից առաջ, որոնք վերաբերում էին Վենեսուելայի նավթային ոլորտի վերականգնմանը։


Միևնույն ժամանակ Amos Global Energy Management հիմնադրամի ղեկավար Ալի Մոշիրին FT-ին հայտնել է, որ պատրաստվում է շուրջ 2 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել Վենեսուելայի նավթային նախագծերում։ Նրա խոսքով՝ մասնավոր ներդրողների համար առաջարկն արդեն պատրաստ է, իսկ ներդրումային թիրախները՝ հստակեցված։



Քաղաքականություն