Եղջերուների վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է՝ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։
«Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։
Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։ Ձեր պատասխանատու վարքագիծը նպաստում է բնության պահպանությանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Մանկապարտեզներում որոշ սննդատեսակներ կարգելվեն
Սառեցված և խորը սառեցված մսամթերք և ձկնամթերք, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, կարամել, պաղպաղակ,...
Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության դիմումների աճ․ Թորոսյան
Մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն: Մենք խնդիրը տեսնում ենք հիմնականում այնտեղ՝ որ շատերը չէ, որ ուզում...
Ուժեղացված հսկողություն. վերջին 3 օրում` ճանապարհատրանսպորտային 748 պատահար. ՆԳՆ
Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շա...
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդներ. Պետրոսյանը մանրամասնել է
Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովի...