2025 թվականին Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները առաջընթաց են արձանագրել. դեսպան

Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը  արձանագրել է անցնող տարում Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերություններում գրանցված մեծ առաջընթացը՝ դեսպանը հույս է հայտնել, որ 2026 թվականին հայ-չինական հարաբերություններն էլ ավելի կզարգանան։


«Ետ նայելով դեպի 2025 թվական՝ տեսնում ենք, որ Չինաստանը շարունակել է զարգանալ՝ բարիք բերելով ողջ աշխարհին։ Հաջողությամբ անցկացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման 4-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընդունվել է «15-րդ հնգամյա պլան»-ը, որը նոր ձևաչափ է ստեղծում չինական մոդելով արդիականացման համար։ 


2025 թվականին Չինաստանի և Հայաստանի մինջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Չինաստան և մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և Ճապոնիայի դեմ դիմադրության պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Չինաստանն ու Հայաստանը հաստատել են ռազմավարական գործընկերություն՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի։ Համագործակցությունը բոլոր ոլորտներում ավելի սերտ է դարձել, մարդկանց միջև փոխանակումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։ Հայաստանի անդամակցությունը Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկին բացել է նոր հնարավորություններ ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտում համատեղ գործունեության համար»,- ասել է Չինաստանի դեսպանը: 

Քաղաքականություն