ԱԱԾ նախկին պաշտոնյից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի խոշոր չափի գումար
ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը։
Ըստ վճռի՝ որպես ապօրինի ծագման գույք հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում անշարժ գույքը, ավտոտնակները, ինչպես նաև Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի՝ Հարությունյանի մասը։ Բացի այդ, վճռով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 226,800 ՀՀ դրամ՝ որպես Չեխովի փողոցում գտնվող տան վարձակալության դիմաց մեկ ամսվա՝ 2021թ․ ունվարի ստացված վարձավճարի գումար, 2,691,093 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 204,534,190 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։
Սերոբ Հարությունից դրամական միջոցների բռնագանձման պահանջը դատարանը բավարարել է ինչպես Սերոբ Հարությունյանի անունով հաշվառված օրինական գույքերի, այնպես էլ Հարություն Հարությունյանի անունով գրանցված, սակայն Օրենքի իմաստով Սերոբ Հարությունյանին պատկանող ավտոմեքենան։ Գլխավոր դատախազության հայցըւ մնացած մասով մերժվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության անդամներ ու ևս 8 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Այսօր առավոտյան հղում անելով փաստաբան Սոս Հակոբյանի գրառմանը հայտնել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է «Հայրենիք» կու...
Հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան
Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Եվ ա՜յ քե...
Կդադարեցվի Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...