Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱԲ-ի զարգացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացրել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների ավանդական ուրբաթօրյա օպերատիվ խորհրդակցություն։ Քննարկման առանցքային թեման եղել է արհեստական բանականության զարգացումը՝ երկրի պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Ռուսաստանի Նախագահը նշել է, որ օրակարգում մի քանի հարց կա, առաջինը՝ պաշտպանության և անվտանգության շահերից բխող արհեստական բանականության զարգացման լրացուցիչ միջոցառումների մասին։ Այդ հարցով զեկուցել է պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Պուտինը բազմիցս ընդգծել է, որ արհեստական բանականության զարգացումը կարող է դառնալ տեխնոլոգիական խոշորագույն բեկում և պետք է իրականացվի ներդաշնակ կերպով։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ այդ գործընթացը չպետք է հանգեցնի փակ «էլիտար խմբերի» ձևավորմանը, որտեղ մյուսները պարզապես կսահմանափակվեն տեխնիկական գործողություններով։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր է Կիևին աջակցությունը և պաշտպանական ծախսերի ավելացումը․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային՝ զգուշացնելով, որ Եվրոպան կբախվի ա...
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...