Ալիևը հաստատել է հուշագիրը․ Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը հաստատելու մասին» օրենքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ համաձայնագրի՝ ստորագրող կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել իրենցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար։
«Կողմերը միմյանց ռազմական օգնություն են ցուցաբերում իրենցից մեկի խնդրանքով և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Խաղաղ ժամանակ կողմերը, ինչպես նշվեց վերևում, պարբերաբար համատեղ զորավարժություններ և զորաշարժեր են անցկացնում»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական օդային տարածքից օգտվելու արգելքի պատճառով նվազել է ամերիկյան ավիափոխադրողների մրցունակությունը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության շուտափույթ վերականգնմանը և պատրաստ է ապաքաղաքականացված երկխոսությա...
Թրամփը կոչ է արել կասեցնել իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հեռուստաալիքների լիցենզիաները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների՝ պնդելով, որ նրանց...
Կոչ եմ անում բոլոր պատասխանատու առաջնորդներին աջակցել խաղաղությանը, ինչպես դա անում է Հռոմի պապը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Հռոմի պապի առաջարկին։ «Մենք գնահատում ենք Հռոմի պապ Լևոն XIV-ի շարուն...
Բայց իրենք նախկինների հետ կապ չունեն․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «2008թ․ մարտի 1-ին, երբ Երևանի կենտրո...