Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Անահիտ Ավանեսյան
Նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ՌԴ առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Ողջունելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, մյուս գործընկերներին՝ նախարարը շեշտել է, որ ոլորտում թվայնացման գործընթացը պարզապես տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության հիմք:
«Առավել ևս առողջապահական հանընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է. այն ապահովագրական համակարգի ներդրման և անխափան գործարկման հիմքն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը գործընկեներին է ներկայացրել թվայնացման ոլորտում վերջին ձեռքբերումները՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրմանը, հեռաբժշկության զարգացման հեռանկարներին:
Ապագայի առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել Անահիտ Ավանեսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական օդային տարածքից օգտվելու արգելքի պատճառով նվազել է ամերիկյան ավիափոխադրողների մրցունակությունը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության շուտափույթ վերականգնմանը և պատրաստ է ապաքաղաքականացված երկխոսությա...
Թրամփը կոչ է արել կասեցնել իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հեռուստաալիքների լիցենզիաները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների՝ պնդելով, որ նրանց...
Կոչ եմ անում բոլոր պատասխանատու առաջնորդներին աջակցել խաղաղությանը, ինչպես դա անում է Հռոմի պապը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Հռոմի պապի առաջարկին։ «Մենք գնահատում ենք Հռոմի պապ Լևոն XIV-ի շարուն...
Բայց իրենք նախկինների հետ կապ չունեն․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «2008թ․ մարտի 1-ին, երբ Երևանի կենտրո...