Հայաստանն ու ԱՄՆ ակտիվանում են համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. ՍԱՏՄ
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Վաշինգտոնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) աշխատակից, Հայաստանին ու Վրաստանին ցուցաբերվող օժանդակության նախագծերի կառավարմամբ զբաղվող Բեն Քեյրնին։
Քննարկվել են Հայաստանից Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ անասնաբուժական և բուսասանիտարական ծագման մթերքների արտահանմանը, լաբորատոր կարողությունների զարգացմանը, համակարգերի թվայնացմանը և ապրանքների հետագծելիությանն առնչվող հարցեր։
Ռիշան Չաուդհրին ընդգծել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերոնշյալ ոլորտներում հավանական խնդիրների լուծման ուղղությամբ։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է «ePhyto» ծրագրին միանալու նախապատրաստական աշխատանքները, և 2026 թվականին նախատեսվում է համակարգի մեկնարկը, որը հայ արտադրողների համար ավելի դյուրին կդարձնի դեպի ԱՄՆ գյուղմթերքներ արտահանելու գործընթացը: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, որը միաժամանակ խթան կհանդիսանա շուկայի բազմակողմանի զարգացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին. ArmLur
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրում է ArmLur-ը: Նրա ձերբակալման գոր...
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել են ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյային
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրել էր ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթա...
Միշտ չարամտությունից չէ, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են ն...
«Ձևիստների շարժման» հերթական մանիպուլացիան. ժողովրդից գողացողները խոսում են աղքատությունից. Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ, այսօր պետք է անդրադառնամ հայտնի ռուս օլիգարխի կողմից ստեղծված «Ձևիստների շարժման» հերթական մանիպու...