Հայաստանն ու ԱՄՆ ակտիվանում են համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. ՍԱՏՄ
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Վաշինգտոնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) աշխատակից, Հայաստանին ու Վրաստանին ցուցաբերվող օժանդակության նախագծերի կառավարմամբ զբաղվող Բեն Քեյրնին։
Քննարկվել են Հայաստանից Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ անասնաբուժական և բուսասանիտարական ծագման մթերքների արտահանմանը, լաբորատոր կարողությունների զարգացմանը, համակարգերի թվայնացմանը և ապրանքների հետագծելիությանը առնչվող հարցեր։ Ռիշան Չաուդհրին ընդգծել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերոնշյալ ոլորտներում հավանական խնդիրների լուծման ուղղությամբ։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է «ePhyto» ծրագրին միանալու նախապատրաստական աշխատանքները, և 2026 թվականին նախատեսվում է համակարգի մեկնարկը, որը հայ արտադրողների համար ավելի դյուրին կդարձնի դեպի ԱՄՆ գյուղմթերքներ արտահանելու գործընթացը:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, որը միաժամանակ խթան կհանդիսանա շուկայի բազմակողմանի զարգացման համար։
Նմանատիպ հոդվածներ
В Ереван прибыл президент Черногории
В столицу Армении прибыл президент Черногории Яков Милатович. В международном аэропорту «Звартноц» президента Черногории...
ВИДЕО. Кто пишет тексты, распространяемые от имени калужского олигарха. Рубинян
«Уже очевидно и бесспорно, что российский олигарх сам свои тексты не пишет, потому что неграмотен», - заявил в опубликов...
Матвиенко — Рубиняну: Россия может посоветовать своим гражданам не посещать Армению
Председатель Совета Федерации России Валентина Матвиенко в телефонном разговоре с заместителем председателя Национальног...
Камбоджа должна первой пойти на деэскалацию, - премьер-министр Таиланда
Камбоджа должна первой пойти на деэскалацию в отношении пограничного конфликта с Таиландом. Об этом, как сообщает РИА Но...