Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել. Թրամփը կոշտ հայտարարություններով է հանդես եկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություններով է հանդես եկել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հասցեին՝ նրան մեղադրելով երկրում թմրանյութերի արտադրությանը նպաստելու մեջ և կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել «կոկաինի» արտադրության դեմ։
Թրամփի խոսքով՝ Կոլումբիայում շարունակվում է «կոկաինի» արտադրությունը, իսկ գործող թմրանյութերի լաբորատորիաները վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև Միացյալ Նահանգների համար։ Նրա պնդմամբ՝ այդ թմրանյութերը Կոլումբիայից ապօրինաբար տեղափոխվում են ԱՄՆ։
«Նա պետք է ավելի ուշադիր լինի, որովհետև Կոլումբիայում կան նարկոլաբորատորիաներ, որոնք արտադրում են կոկաին։ Նա Միացյալ Նահանգների բարեկամը չէ, շատ վատ տղա է։ Թող զգույշ լինի, քանի որ կոկաին են արտադրում և Կոլումբիայից ուղարկում ԱՄՆ», – հայտարարել է Թրամփը։





























