Փաստաթղթեր՝ անվտանգության և պատերազմի ավարտի շուրջ. Զելենսկին մանրամասնել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մշակվել են մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք վերաբերում են անվտանգության երաշխիքներին, երկրի վերականգնմանը և պատերազմի ամբողջական ավարտին։


Նախագահի խոսքով՝ այդ մասին նա տեղեկացվել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և բանակցային խմբի անդամ Իվան Գնատովի զեկույցից հետո, որը ներկայացվել է ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների արդյունքներով։


Զելենսկին նշել է, որ փաստաթղթերում ամրագրված կետերը ներկայում ձևակերպվել են այնպես, որպեսզի համապատասխանեն պատերազմի իրական ավարտի նպատակին և միաժամանակ բացառեն Ռուսաստանի կողմից երրորդ ներխուժման հնարավորությունը։


«Յուրաքանչյուր բանակցային փուլ և հանդիպում ավելացնում է վստահությունը, որ ուկրաինական շահերը պաշտպանվում են։ Մենք հենց այսպիսի կառուցողական մոտեցմամբ ենք շարունակելու աշխատանքը։ Շնորհակալ եմ նաև եվրոպական գործընկերներին աջակցության և համակարգման համար։ Սպասում ենք երկխոսության շարունակությանը Միացյալ Նահանգների հետ», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։



Քաղաքականություն