ԱՄՆ-ն արդարացնում է իր միջուկային ուժերի արդիականացումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վերաբերյալ սպեկուլյացիաներ անելով՝ ԱՄՆ-ն պատրվակ է փնտրում իր միջուկային ուժերի արդիականացումը արդարացնելու և համաշխարհային ռազմավարական կայունությունը խաթարելու համար, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Reuters-ը, հղում անելով ԱՄՆ ռազմական դեպարտամենտի կողմից պատրաստված զեկույցի նախագծին, նախկինում հայտնել էր, որ Չինաստանը Մոնղոլիայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
«ԱՄՆ-ի կողմից նման սպեկուլյացիաները հետևողական մարտավարություն են, որը նպատակ ունի պատրվակներ գտնել իր միջուկային ուժերի արդիականացումը արագացնելու և համաշխարհային ռազմավարական կայունությունը խաթարելու համար», - հայտարարել է Լին Ցզյանը։





























