Ադրբեջանի պատմության մեջ «ամենամեծ» համաներման գործընթացը մեկնարկվել է
Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանի ընդունած «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման իրականացումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաներման մասին օրենքի նախնական ցանկի համաձայն՝ մոտ 5000 մարդ ազատ կարձակվի, իսկ ավելի քան 3000-ի պատժաչափը կկրճատվի 6 ամսով։ Բացի այդ՝ համաներումը կվերաբերի, ընդհանուր առմամբ, ավելի քան 10.000 անձի, որոնք ունեն ազատազրկման հետ չկապված պատիժ։
Նախագծի համաձայն՝ համաներումը կտարածվի «Հայրենական պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական գործողության մասնակիցների, նրանց հարազատների և սոցիալապես խոցելի խմբերի վրա»։
Նշվում է, որ այս համաներումը կլինի Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծը։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...