Քաղաքացիական հագուստով ուժայիններ՝ Մայր Տաճարում. մեկնաբանում է ոստիկանապետը
Ես համոզված եմ, որ եպիսկոպոկոսներին ուղեկցողները աշխատակիցներ էին, բայց թե որ ծառայության աշխատակիցներ էին, այս պահին չեմ կարող ասել, չեմ տեսել։ Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսներին ուղեկցողները համազգեստով չէին և հրում էին մարդկանց, այդ թվում լրագրողներին։
«Տարածք մտնելու համար ծառայություն էր ապահովվում, բնականաբար անխոչընդոտ մտել են։ Ես հիմա չեմ կարող գնահատական տալ։ Իհարկե, լսեցի նաև մի շարք լրագրողների դժգոհությունները այդ մասով։ Կհասկանանք, համապատասխան ձևով կարձագանքվի»,- ասաց նա։
Հարցին՝ ինքը չգիտե՞ր, թե ովքեր էին այդ քաղաքացիական հագուստով անձինք, ոստիկանապետը պատասխանեց.
«Ես ձեր հարցին պատասխանեցի, հիմա նորից պետք չի տարբեր ռակուրսներով հարցը կրկնել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք բացի ոստիկանությունից, այլ ուժոյին կառույցների ներկայացուցիչներ եղել են, Արամ Ղազարյանն ասաց.
«Չեմ կարող ձեզ բարձրաձայնել, որովհետև բնականաբար ցանկացած միջոցառման ժամանակ լինում են ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են ծառայություն ոստիկանության հետ համատեղ»։





























