Թրամփի «8 պատերազմներ ավարտելու» խոստումներից միակ իրական արդյունքը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է. DW
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել ութ պատերազմ, սակայն այդ հայտարարությունները, ըստ Deutsche Welle-ի, հիմնականում հիմնված են ժամանակավոր հրադադարների կամ քաղաքական համաձայնությունների վրա, որոնք չեն լուծել հակամարտությունների բուն պատճառները։
DW-ի գնահատմամբ՝ միակ հակամարտությունը, որի կարգավորման հարցում Թրամփի վարչակազմը կարող է իրական ձեռքբերում արձանագրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է։ Ամերիկյան ակտիվ միջնորդությունը փաստացի նպաստել է գրեթե 40 տարի շարունակվող լարվածության թուլացմանը և կողմերի միջև քաղաքական համաձայնության ձևավորմանը։
Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ Թրամփի «խաղաղության համաձայնագրերի» մեծ մասը երկարաժամկետ խաղաղություն չեն ապահովում։ Դրանք հաճախ կարճաժամկետ քաղաքական լուծումներ են, որոնք հետաձգում են, բայց չեն բացառում նոր հակամարտությունների վտանգը։ «Պատերազմները դադարեցնելու և կարգուկանոն հաստատելու վերաբերյալ Թրամփի հռետորաբանությունը, ըստ երևույթին, «ծուխ ու հայելիներ» են»,- գրում է Deutsche Welle-ն։
DW-ի հետ զրույցում փորձագետները ընդգծել են, որ Թրամփի դիվանագիտությունը հաճախ պայմանավորված է ոչ միայն խաղաղության հաստատմամբ, այլև աշխարհաքաղաքական, տնտեսական ու ներքաղաքական հաշվարկներով։
Նմանատիպ հոդվածներ
Ես տեսնում եմ ԱՄՆ-ի շահերը այդ երկրում և հասկանում եմ Թրամփին. Լուկաշենկո
Վենեսուելայում առայժմ ոչինչ տեղի չի ունենում: Բայց ես տեսնում եմ ԱՄՆ-ի շահերը այդ երկրում և հասկանում եմ Թրամփին, որովհե...
Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ա...
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբեն Ռուբինյան
«TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքը» չէ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնա...
«Թրամփի ուղի» նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ քննարկում չկա. Ռուբինյան
«Թրամփի ուղի» նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ քննարկում չկա: Այս մասին լրագրողների հետ զրու...