TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբեն Ռուբինյան
«TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքը» չէ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի այն հայտարարությանը, թե «այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան, ինչպես ընդդիմացել է «Զանգեզուրի միջանցքին»»։
«TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է ՀՀ-ի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության ներքո և հավասարության սկզբունքներով»,- ասաց Ռուբինյանը։
Նա նաև նշեց, որ իրենք իրանցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են, հաշվի են առնում հարցի նկատմամբ նրանց զգայնությունները և շահերը։
«Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ իրենց կարմիր գծերը հաշվի են առնվում և հնարավորություններ են ստեղծվում իրենց համար. ես կարծում եմ՝ այս հայտարարությունները ուժի մեջ են»,- ասաց նա։
Ռուբինյանը շեշտեց, որ ցանկացած երկրի պաշտոնական տեսակետ հայտնում է ԱԳՆ-ն, և այս դեպքում իրենք հաշվի են առնում հենց Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունները։
Նա հավելեց, որ Հայաստանի և Իրանի շահերը մեծամասամբ համընկնում են։ «Նաև Հայաստանի կարմիր գիծն է, որ ՀՀ-ով արտատարածքային միջանցք չի լինելու»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան
Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը և մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրակա...
Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքների հարցը կարևորագույն հարց է. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կտեղեկացնի իրեն Բեռլինում Ուկրաինայի խաղաղության բանակցությունների արդյուն...
ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջը...
Ես զրկված եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից. Վարդան Ղուկասյան
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմում-բողոքը՝ ուղղվ...