30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս
Դեկտեմբերի 13-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակչի՝ Դալար գյուղում գտնվող անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդը:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ WhatsApp-ում բացվել են կեղծ օգտահաշիվներ՝ Շրջակա միջավայրի նախար...
Թրամփի որդին նշանադրվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին նշանադրվել է մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Թրամփը նշանադրության մասին հայտարարել է Սպ...
Բնականոն գնաճը փոքր ինչ ավելացել է. ԿԲ նախագահ
2025 թվականի չորրորդ եռամսյակում տասներկուամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1 տոկոս։ Այդ ընթացքում բնականոն...