Կամբոջան մեղադրել է Թաիլանդին սահմանին քիմիական զենք կիրառելու մեջ
Կամբոջայի իշխանությունները հայտարարում են, որ Թաիլանդի զինված ուժերը երկրի սահմանային գոտում կիրառել են քիմիական զենք։ Համապատասխան մեղադրանքը ներկայացրել է Կամբոջայի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Կամբոջա–Թաիլանդ սահմանին գտնվող հատվածում, որտեղ վերջին շրջանում նկատվում է լարվածության աճ։ Կամբոջայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ թաիլանդական զինվորականները կիրառել են քիմիական նյութ, որի հետևանքով վտանգ է առաջացել ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության համար։
Միևնույն ժամանակ նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քիմիական նյութի մասին է խոսքը։ Պաշտոնյաները նշել են, որ միջադեպը գտնվում է հետաքննության փուլում, և անհրաժեշտության դեպքում հարցը կբարձրացվի միջազգային հարթակներում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի առաջընթացը նվազագույն է՝ գրեթե միկրոսկոպիկ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին կա...
Զելենսկին Դոնբասի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի դիրքորոշումը Դոնբասի հարցում մնում է անփոփոխ․ Ուկրաինան չի պ...
Կամբոջան դատապարտել է Թաիլանդի ագրեսիան
Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թաիլ...
Գիշերվա ընթացքում Ռուսաստանում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերային ժամերին Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում հերթապահ հակաօդային...