Ռուսաստանի առաջընթացը նվազագույն է՝ գրեթե միկրոսկոպիկ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին կանգնած է բազմաշերտ պարտության առաջ՝ քաղաքական, ռազմական և տնտեսական մակարդակներում։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերի առաջխաղացումը ճակատում չափազանց սահմանափակ է և գրեթե աննկատ։
«Ռազմական գործողություններում Ռուսաստանի առաջընթացը նվազագույն է՝ գրեթե միկրոսկոպիկ»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Բարոն նաև նշել է, որ եվրոպական երկրները կայացրել են սկզբունքային և կարևոր որոշումներ՝ իրենց ապագան սեփական ձեռքերով տնօրինելու ուղղությամբ։ Մասնավորապես, Եվրոպան որոշել է որքան անհրաժեշտ լինի երկար ժամանակով սահմանափակել Ռուսաստանի մուտքը Եվրոպայում տեղակայված իր ակտիվներին։
«Այս սահմանափակումները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Վլադիմիր Պուտինի ղեկավարած Ռուսաստանը չի դադարեցրել իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ և չի վճարել համապատասխան փոխհատուցում»,- հայտարարել է Ժան-Նոել Բարոն։
Նմանատիպ հոդվածներ
Կամբոջան մեղադրել է Թաիլանդին սահմանին քիմիական զենք կիրառելու մեջ
Կամբոջայի իշխանությունները հայտարարում են, որ Թաիլանդի զինված ուժերը երկրի սահմանային գոտում կիրառել են քիմիական զենք։ Հ...
Զելենսկին Դոնբասի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի դիրքորոշումը Դոնբասի հարցում մնում է անփոփոխ․ Ուկրաինան չի պ...
Կամբոջան դատապարտել է Թաիլանդի ագրեսիան
Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թաիլ...
Գիշերվա ընթացքում Ռուսաստանում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերային ժամերին Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում հերթապահ հակաօդային...