ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
Կառավարությունն առաջարկում է 2026 թվականին ԱԱՀ-ից ազատել նաև էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաներ ներմուծողներին։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում տնտեսավարողները ևս մեկ տարով ազատված կլինեն ԱԱՀ վճարելուց. արտոնությունը կերկարաձգվի 2024 թվականից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար։
«Այս կանոնն ամբողջությամբ պահպանել ենք, լրացրել ենք բեռնատար մեքենաների կետը, և այդ կանոնը կգործի 2026 թվականի փետրվարի 1-ից»,- մանրամասնել է Պապոյանը։
Նա տեղեկացրել է, որ այս նախագծի շուրջ բազմաթիվ նամակներ են ստացել, շատերն ասել են, որ արդեն պատվիրել են 2024 թվականից առաջ արտադրված մեքենաներ:
«Բայց մենք չէինք էլ հայտարարել, որ երկարացնելու ենք, հետևաբար անձը ներմուծելու համար պատվիրելիս գիտակցել է, որ ԱԱՀ պիտի վճարի։ Հարցադրումները շատ էին, ու մենք, այնուամենայնիվ, ընդառաջեցինք։ Հիմա ասում ենք՝ հաջորդ տարի մինչև փետրվարի 1-ը նրանք էլ ԱԱՀ չեն վճարի։ Այսինքն՝ եթե մինչև փետրվարի 1-ը ներմուծվում է 2020, 2021, 2022, 2023 թվականի մեքենա, ապա կրկին ազատվում է ԱԱՀ-ից»,- նշել է Պապոյանը և հավելել, որ նախապես չեն իմացել, որ նման նախագիծ կներկայացնեն, հետևաբար սա քաղաքացիների համար հաճելի անակնկալ է։
Հիշեցնենք՝ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրամոբիլի անմաքս քվոտա։
Մինչ այդ Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա՝ 5000-ը՝ ֆիզանձանց համար, իսկ 3000-ը՝ դիլերների։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. Սուրեն Պապիկյան
Զինծառայության ժամկետի կրճատումն ուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն: Այս մասին ԱԺ-ում հայտ...
Չեմ կարծում, որ հիմա սահմանին լարվածության մասին մտահոգություն կարող է լինել. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ճեպզարույցում խոսելով Ամանորից առաջ սահմանային հնարավոր լարվածության մասին, ը...
Նախորդ շաբաթ տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ. մանրամասներ
Դեկտեմբերի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Մասնավո...