Զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. Սուրեն Պապիկյան
Զինծառայության ժամկետի կրճատումն ուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այն բխում է կառավարության հնգամյա ծրագրից։ Կարծում եմ՝ սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է», - նշել է նա։
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի երկրորդ ընթերմամբ։
Հիշեցնենք՝ Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։
2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Չեմ կարծում, որ հիմա սահմանին լարվածության մասին մտահոգություն կարող է լինել. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ճեպզարույցում խոսելով Ամանորից առաջ սահմանային հնարավոր լարվածության մասին, ը...
Նախորդ շաբաթ տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ. մանրամասներ
Դեկտեմբերի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Մասնավո...
Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Լևոն Թոքմաջյան
Օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվել է Զանգակա...