Միքայել սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է. մանրամասներ
Երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
Նախատեսվում էր, որ Սրբազանն այսօր պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվի բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման։
Aysor.am-ի հետ զրույցում Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասել է, որ տեղափոխումն այսօր չի լինի։
«Վերաքննիչ քրեական դատարանում այսօր դատական նիստ կա, որի ընթացքում քննարկվելու է պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ, արդարացման հիմքով։ Քննարկվելու է նաև դատախազության վերաքննիչ բողոքը, նրանք միջնորդել են, որ Սրբազանի դեմ կիրառված պատժի սահմանաչափը բարձրացվի, պատիժը խստացվի»,- ասել է Մարինե Ֆարմանյանը՝ ավելացնելով, որ Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 16-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...