Խուսափում են վճարելուց. կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում. Ավինյան
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ. տրոյելբուսներ՝ 92161, մետրոպոլիտեն՝ 547663, ավտոբուսներ՝ 1 մլն 872321, ընդամենը՝ 2 մլն 512145: Այս մասին, զեկուցվեց այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ առկա է դրական տարբերություն 59034-ով կամ 2.4 տոկոսով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանn ընդգծեց. «Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։ Մարդիկ ինձ գրում են, ասում են՝ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկ...
Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան
Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը և մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրակա...
Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքների հարցը կարևորագույն հարց է. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կտեղեկացնի իրեն Բեռլինում Ուկրաինայի խաղաղության բանակցությունների արդյուն...
ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջը...